Մեր Մասին
«Թիմ Փեյ» ՓԲԸ-ն վճարահաշվարկային ընկերություն է, որը գտնվում է Հայաստանում և ստացել է վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա 2021թ․ նոյեմբերին։

Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է ֆինանսական կառավարումը դարձնել պարզ, անվտանգ և հասանելի բոլորի համար։ Մենք չենք սահմանափակվում միայն վճարումներով․ մենք օգնում ենք խնայել, նպատակներ սահմանել և հասնել դրանց։ Մենք խթանում ենք պատասխանատու ֆինանսական վարքագծի ձևավորմանը, իսկ խնայողական գործիքները հնարավորություն են տալիս օգտատերերին կառուցել կայուն և վստահելի ապագա։

Մեր տեսլականը
Մեր տեսլականն է դառնալ այն միջոցը, որը կհեշտացնի կյանքը և կոգեշնչի մարդկանց գիտակցված ու պատասխանատու մոտեցմանը։ Մենք ձգտում ենք լինել վստահելի գործընկեր՝ կրթելով, աջակցելով ու հզորացնելով մարդկանց և կազմակերպություններին։ Մեր նպատակն է ստեղծել էկոհամակարգ, որտեղ ֆինանսական աճը համատեղվում է սոցիալական ու բնապահպանական արժեքների հետ։

Մեր արժեքներն ու սկզբունքները
Մենք ընտրում ենք պարզությունը, վստահելիությունն ու անվտանգությունը, կարևորում ենք կրթությունն ու տեղեկացվածությունը, գնահատում ենք հավասարությունն ու հավատարմությունը, ինչպես նաև սկզբունքային ենք բնության պահպանության և սոցիալական պատասխանատվության հարցում։

Ավելի քան 20 ծառայություններ
Իմանալ ավելին18 մասնաճյուղեր Հայաստանում և մարզերում
Իմանալ ավելինԱնվտանգ և պարզ թվային դրամապանակ
Իմանալ ավելին
